Հասարակական

«Գարեգին Աե հոգեւոր-կրթական կենտրոնի հողօրհնեքի արարողություն` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր եւ սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, տարբեր երկրներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ, հոգելույս Գարեգին Ա Հայրապետի ընտանիքի անդամներ, Հայոց Եկեղեցու բարերար հայորդիներ: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Գարեգին Ա Հայրապետի անվան հոգեւոր-կրթական կենտրոնի հողօրհնեքի արարողությունը: Այս կենտրոնը կառուցվում է Հայոց եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Հայկ, Էլզա Դիդիզյանների նվիրատվությամբ: Այն ծառայելու է եկեղեցականների վերապատրաստմանը, կրոնի ուսուցիչների պատրաստությանը, գիտաժողովների ու հոգեւոր-կրթական հավաքների անցկացմանը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն է ուղղել ներկաներին: «Աղոթքով թող բարի ընթացք եւ ավարտ ունենա երանաշնորհ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անունով կառուցվելիք հոգեւոր-կրթական այս հաստատությունը, որ պիտի վեր հառնի Մայր Աթոռի սրբազան այս հողի վրաե,-նշել է Վեհափառը` իր գնահատանքն ու օրհնությունը բերելով արարողությանը ներկա լոնդոնաբնակ բարերարներ Դիդիզյաններին, ովքեր ստանձնել են նաեւ երջանկահիշատակ Հայրապետի մահվան 10-րդ տարելիցի միջոցառումների անցկացման հովանավորությունը: Այնուհետեւ արարողության մասնակիցները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուýայաններե հայորդյաց տուն: Ավանդական աղ ու հացի արարողությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հրաչ եւ Սյուզան Թուýայանները կատարել են հայորդյաց տան նորամուտի արարողությունը: Հայորդաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի բարիգալստյան խոսքից հետո Էջմիածնի Հայորդյաց տան սաները հանդես են եկել գեղարվեստական հայտագրով: Միջոցառման ավարտին Վեհարանում տեղի է ունեցել ընդունելություն: Երեւանում այսօր` երեկոյան, «Արամ Խաչատրյանե ýիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա հուշ-երեկո եւ արխիվային լուսանկարների ցուցահանդես` նվիրված երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում