«Շուշիիե սաների կարպետագործական աշխատանքների ցուցահանդես` Երեւանի Փայտարվեստի թանգարանում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Երեւանի փայտարվեստի թանգարանում այսօր բացվեց ԼՂՀ Շուշի քաղաքի պատանեկան համանուն ակումբի սաների կարպետագործական աշխատանքների ցուցահանդես: Ակումբի պատանիների աշխատանքները այստեղ ցուցադրվում են արդեն երրորդ անգամ: «Փոքրիկ կարպետների փոքրիկ հեղինակները, ուսումնասիրելով անցյալի մշակույթը, արվեստը, հին նախշաձեւերը, նախշման սկզբունքները, չեն արտանկարել, այլ հորինել են նոր նախշեր եւ վերարտադրելե,- նշեց ակումբի ղեկավար Օկտյաբրինա Բալայանը: «Աշխատանքները դեռեւս կատարյալ չեն, բայց, այնուամենայնիվ, ունեն այն որակը, որ կարելի է ներկայացնել որպես երեխայի աշխարհընկալման արդյունք: Դիտողը ակամայից զգում է այն մեծ սերը, խնամքը, հոգատարությունը, որով արված են աշխատանքներըե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, գլխավոր ýոնդապահ Մ. Միրզոյանը: Փայտարվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանի խոսքով, ամենակարեւորն այն է, որ երեխաները հաղորդակցվում են ազգային, ավանդական մշակույթի եւ արվեստի հետ, ուսումնասիրում հին կարպետները, ձեւավորում ճաշակ եւ աշխարհընկալում: «Շուշիե պատանեկան ակումբը հիմանդրվել է 2007 թվականի ամռանը: Այստեղ ընդգրկված է 13-17 տարեկան 60 պատանի: Յուրաքանչյուր տարի կազմակերպվում են շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում են պատանիների ձեռքբերումները, աշխատանքները: