Հասարակական

Հնդկաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է բավարարվել Թուրքմենստանից եկող գազատարի միջոցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի կառավարությունը հետաքրքրված է Տրանսաýղանական գազամուղի շինարարության ծրագրին մասնակցությամբ եւ թուրքմենական էներգակիրների ներկրմամբ, որպեսզի երկրի ներքին էներգետիկ շուկայի պահանջարկը բավարարվի: Այս մասին Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Կրիշնա Սոմանախալի Մալայուն, որ պաշտոնական այցով գտնվել է Աշխաբադում: Ինչպես հաղորդում է «Չեզոք Թուրքմենստանե թերթը, հանդիպման ժամանակ, ի թիվս բազմաթիվ այլ առաջնահերթ ծրագրերի, առանձնահատուկ կարեւորություն է տրվել էներգավառելիքային հատվածին: Թուրքմենստան-Աýղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն` գազամուղի հզորությունը տարեկան 33 մլրդ խմ է: 1680 կմ-անոց երկարությամբ գազամուղի վրա նախատեսվում է կառուցել 6 կոմպրեսորային կայան: Այս նախագծի իրականացմանն իր ակտիվ օժանդակությունն է ցուցաբերում Ասիական զարգացման բանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում