Աշխարհում A/H1N1 գրիպին զոհ է գնացել ավելի քան 4 հազար մարդ, հիվանդացածների թիվը հասնում է 295 հազարի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում A/H1N1 գրիպին զոհ է գնացել ավելի քան 4 հազար մարդ, հիվանդացածների թիվը հասնում է 295 հազարի: Ըստ «ՌԻԱ նովոստիիե` Ռուսաստանում սեպտեմբերի 17-ի տվյալներով գրանցվել է այս գրիպի 372 դեպք: Հիվանդների թվում գերակշռում են արտասահմանում հանգստացածները կամ ուսանածները: ՌԴ-ում շարունակվում է այն անձանց առողջական վիճակի մոնիտորինգը, ովքեր ավիատրանսպորտով ժամանել են համաճարակ արձանագրած երկրներից: Ապրիլի 30- ից սկսված հետազոտության ընթացքում հայտնաբերվել է հիվանդության նշաններով ընդհանուր առմամբ 1067 մարդ, որոնք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, անցել լաբորատոր հետազոտություն, 932-ը հոսպիտալացվել է: