Հասարակական

Իսպանիայի նորանշանակ դեսպանը Է. Նալբանդյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին` Է. Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում: Իր հերթին դեսպան Պուժոլին նշել է, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում կարեւորվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը եւ դեսպան Պուժոլին անդրադարձել են նաեւ Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորություններին: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում