Հասարակական

Է. Նալբանդյան. «Թուրքական կողմը տեղեկացված է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերովե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքական կողմը տեղեկացված է, եւ վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով: Փորձելով կապել այդ երկու գործընթացները, կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսըե,-ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե մինչեւ չլուծվի ղարբաղյան խնդիրը, հայ-թուրքական սահմանը չի բացվի, նաեւ` հայկական Սփյուռքի հասցեին արած անհարգալից արտահայտություններին: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: «Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել եւ վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններումե,-նշել է նա: Է. Նալբանդյանի խոսքով` եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ: Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը եւ նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է: Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները առաջ գնալու համար: «Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպե,-ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «Արմենպրեսե-ին տրամադրված հաղորդագրության` ասել է Է. Նալբանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում