Հասարակական

Երեւանում կայացավ ýրանսիացի երգչուհի Վալերի Ամբրուազի համերգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Այսօր «Նարեկացիե արվեստի միությունում կայացավ ýրանսիացի երգչուհի Վալերի Ամբրուազի համերգը: Նա ներկայացավ ýրանսերեն կատարումներով, որոնք իրենց թեմատիկայով չափազանց տարբեր էին` չնայած, ըստ նրա, իր երգերում գերակշռում է սերը: Երգչուհին Հայաստանում առաջին անգամ էր գտնվում, եւ չափազանց տպավորված էր թե Հայաստանի բնությամբ, թե հայերի ընդունելությունից: «Հայերի նման ոչ մի ժողովուրդ սիրել չգիտիե,-ասաց Վալերին: Նա Հայաստան է եկել իր որդու հետ եւ նույնիսկ որդին ասել է. «Ես ինձ այստեղ չափազանց հանգիստ եմ զգում, որովհետեվ ես տանն եմե: Շուտով երգչուհին ստիպված կլինի հեռանալ հայրենիքից, բայց նա վստահաբար ասաց. «Ես դեռ գալու եմ Հայաստան եւ զարմացնելու եմ հայրենակիցներիսե: Վալերի Ամբրուազը ծնվել է 1952 թվականին üրանսիայում: Նա ունի հայկական արմատներ. հայրը հայ է, ում ընտանիքը 1915 թվականին ստիպված գաղթել է üրանսիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում