Հասարակական

Ամերիկահայ նկարիչը որոշել է ապրել եւ ստեղծագործել հայրենիքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ նկարիչ üիլիպ Հագոփյանը, որն այսօր սեպտեմբերի 18-ին Նկարչի տանն առաջին անհատական ցուցահանդեսը բացեց, ոչ միայն իր կտավներն է բերել հայրենիք, այլեւ որոշել է ապրել եւ ստեղծագործել այստեղ: Այդ մասին ներկաներին բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նրանց տեղյակ պահելով, որ խիզախ եւ միայն հայրենասեր մարդիկ կարող են նման քայլ կատարել, թողնելով կարծեցյալ գեղեցիկ եւ հարուստ երկիրը: Իսկ ինչ մնաց նկարչությանը, ՀՆՄ նախագահն ասաց, որ ապրելով Հայաստանից շատ հեռու, նա զարմանալի կենսահոսանքների լարերով կարողացել է որոնել եւ գտնել հայրենի գույներ ու երանգներ: Կ. Աղամյանը ասաց, որ Հայաստանի նկարիչների միության վարչության որոշմամբ ü. Հագոփյանը դարձել է ՆՄ պատվավոր անդամ, եւ նրան հանձնեց դա հաստատող վկայականը: Ջերմ ելույթներ ունեցան նաեւ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը եւ վաստակավոր նկարիչ Վալմարը, որոնք նշեցին, որ արդեն մի քանի տարի հայրենիք տեղափոխված եւ այստեղ երեւանցի աղջկա հետ ամուսնացած նկարիչը արժանի է ամենայն գուրգուրանքի եւ հոգատարության: Այս երեկոն, այս ջերմությունն ինձ անսահման ուրախություն պարգեւեցին, ասաց 50-ամյա նկարիչը, ավելացնելով, որ անցած 49 տարիներին ինքը տանը չէր: «Հիմա ես տանն եմե, այսպես արտահայտեց իր ուրախությունը նա անգլերեն, քանի որ ԱՄՆ-ում ապրել է ոչ հայկական շրջապատում ու մայրենին էլ պիտի սովորի այստեղ: üիլիպ Հագոփյանը ԱՄՆ-ում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, բացել անհատական ցուցադրություններ, արժանանալով միջազգային կարգի մրցանակների: Այժմ ունի երկու երեխա, որոնցից երկրորդը ծնվել է հայրենիքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում