Հասարակական

«Տարվա լավագույն ուսուցիչե, «Տարվա լավագույն տնօրենե եւ «Տարվա լավագույն դաստիարակե մրցույթների հանրապետական փուլին մասնակցեցին 34 մանկավարժներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում «Տարվա լավագույն ուսուցիչե, «Տարվա լավագույն տնօրենե եւ «Տարվա լավագույն դաստիարակե մրցույթների հանրապետական փուլին մասնակցեցեին 34 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից: Մրցույթներն անցկացվեցին ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մասնակիցները մարզային փուլում հաղթող ճանաչված ուսուցիչները, դաստիարակներն ու տնօրեններն էին: Այս տարվա այդ մրցույթների անվանակարգերում հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա «Ուսուցչի օրըե ` Ա.Բաբաջանյանի անվան ýիլհարմոնիայի դահլիճում: «Տարվա լավագույն ուսուցիչե եւ «Տարվա լավագույն դաստիարակե մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ: ՀՀ ԿԳ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ, սահմանվել են նաեւ այլ անվանակարգեր: «Տարվա լավագույն ուսուցիչե մրցույթում այս տարի կլինեն նաեւ «Ներշնչանքի եւ մանկավարժական վարպետության համարե, «Ազատությունը եւ ժողովրդավարական արժեքները կրթության մեջե, «Սիրտս նվիրում եմ երեխաներինե, «Ավանդույթները եւ նորարարությունը մանկավարժության մեջե անվանակարգերը: «Տարվա լավագույն տնօրենե մրցույթում ներառված են «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համարե, «Ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն փորձի համարե, «Դպրոցը երեխաներին սիրելի օջախ դարձնելու համարե, «Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համարե, «Պատմության լավագույն ուսուցիչե անվանակարգերը: «Տարվա լավագույն դաստիարակե մրցույթում կլինեն «Նվիրում երեխաներինե, «Նորարարությունը մանկավարժությունումե, «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համարե անվանակարգերը: Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգեւատրվեն «Մովսես Խորենացիե մեդալով, կարժանանան ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրենե մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում