Հասարակական

«Մոսկվաե կինոթատրոնում հոկտեմբերի 1-ից երեք ամիս շարունակ ամեն շաբաթ կկազմակերպվեն հայկական նոր ýիլմերի շնորհանդեսներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվաե կինոթատրոնում հոկտեմբերի 1- ից երեք ամիս շարունակ ամեն շաբաթ կկազմակերպվեն հայկական նոր ýիլմերի շոնրհանդեսներ: Նախաձեռնությունն իրականացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Մոսկվաե կինոթատրոնն ու Հանրային հեռուստատեսությունը: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, կինոկենտրոնն ամեն տարի արտադրում է մի քանի լիամետրաժ, կարճամետրաժ, անիմացիոն եւ վավերագրական ýիլմեր, որոնք, սակայն, անհանսանելի են մնում հայ հանդիսատեսի համար: Այս նախաձեռնությունը հայերին հնարավորություն կտա ýիլմերի պարբերական ցուցադրությունների ժամանակ ծանոթանալու հայրենական կինոարտադրությանը: Կայանալիք կինոýիլմերի շնորհանդեսներում ներառված են Ս.Բաբայանի «Մի նայիր հայելունե, Հ.Հախվերդյանի «Նարեկացուն փնտրելիսե, Հովհ.Գալստյանի «Խճճված զուգահեռներե, Վ.Խաչատրյանի «Բարի գալուստե, Հ.Խաչատրյանի «Սահմանե եւ այլ ýիլմեր, կներկայացվեն նաեւ մանկական երգիծական «Գժուկե կինոհանդեսը, մուլտիպլիկացիոն, վավերագրական, կարճամետրաժ եւ դեբյուտային ýիլմերի ծրագրեր: Յուրաքանչյուր պրեմիերայից հետո տվյալ կինոնկարը տեւական ժամանակ կցուցադրվի կինոսրահներում: Ի դեպ, նոր ýիլմերը հանդիսատեսին հասանելի կլինի ավելի մատչելի գներով: Վերջին երկու տարիներին արտադրված հայկական կինոնկարները առաջիկայում կցուցադրվեն նաեւ Հանրային հեռուստատեսությամբ, հետագայում` նաեւ այլ հեռուստաալիքներով: Գ.Գեւորգյանի տեղեկացմամբ, կինոկենտրոնի նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ կիրականացվի հայկական ýիլմերի ցուցադրություններ նաեւ Հայաստանի մարզերում, Արցախում, ինչպես նաեւ տարբեր զորամասերում: Ներկայումս կինոկենտրոնը նախատեսում է ցուցադրություն Ստեփանակերտում, Քաշաթաղում եւ Սիսիանում: Առաջիկայում Գոա քաղաքում կկայանա Հնդկաստանի 40-րդ միջազգային կինոփառատոնը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Փառատոնի «Համաշխարհային կինոե ծրագրում ընդգրկվել է Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացըե ýիլմը, իսկ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհինե կմասնակցի «Asia Pacific Screen Awardsե մրցանակաբաշխությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում