Հասարակական

Ակտաուում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-25-ը Ակտաուում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում համագործակցության կատարելագործման միջոցները: Նիստի մասնակիցները կքննարկեն Խորհրդի կողմից 2008-2010 թվականներին հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի կատարման ընթացքը եւ կարծարծեն ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի աշխատանքի կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր: Անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար որպես դիտորդներ հրավիրված են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ üրանսիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում