Հասարակական

«Լույս հայի աչքերինե ծրագիրն՝ Արագածոտնի մարզում

2 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վարդեւան Գրիգորյան): Արագածոտնի մարզի բնակչությունը սեպտեմբերի 7-ից սկսած հնարավորություն ունի օգտվելու անվճար ակնաբուժական ծառայություններից: Մարզում աշխատում են «Լույս հայի աչքերինե ծրագրի Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբուժական խմբերը: Աշխատանքներն ընթանում են ըստ կազմած ժամանակացույցի, համաձայն որի մինչեւ հոկտեմբերի 1-ը ծրագիրը կընթանա Աշտարակի, մինչեւ 28-ը` Ապարանի եւ Արագածի, սեպտեմբերի 22-ից 30-ը` Թալինի տարածաշրջաններում: Մեկամսյա ժամկետում մարզի բնակիչները մասնագետների մոտ ստուգում են իրենց տեսողությունը եւ ստանում համապատասխան ախտորոշում: Սոցիալապես անապահով հիվանդների համար ծրագիրը նախատեսում է նաեւ ակնոցների անվճար տրամադրում: Իսկ հոկտեմբերի 5-ից մինչեւ 26-ը մարզում կսկսի աշխատել աչքի շարժական հիվանդանոցը: Այստեղ հարկ եղած դեպքում իրականացվելու է լազերային բուժում, իսկ սոցիալապես անապահով անձանց համար կատարվելու է նաև վիրահատություն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց «Լույս հայի աչքերինե ծրագրի տնօրեն Նարինե Եղիազարյանը, Աշտարակի տարածաշրջանում իրենք արդեն ընդունել են 435 հիվանդի, որից 152-ին տրվել է շարժական հիվանդանոցի ուղեգիր, 150 հիվանդի համար էլ դուրս է գրվել ակնոց: Ապարանի տարածաշրջանում առ այսօր քննվել է 340 հիվանդ, որից 20-ին տրվել է վիրահատության ուղեգիր, 100 հոգու համար էլ պատվիրվել է ակնոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում