Հասարակական

Քննարկվեցին Արագածոտնի մարզում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրները

4 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վարդեւան Գրիգորյան): Արագածոտնի մարզում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրները քննարկվեցին մարզխորհրդի հերթական նիստում, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը եւ համակարգի այլ պատասխանատուներ: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու Ազատյանը տեղեկացրեց, որ մարզի տարածքով հոսում են Քասախ, Հալավար, Գեղարոտ, Շահվերդ եւ Ամբերդ գետերը: Առկա է նաեւ 29 արհեստական ջրամբար, որոնց ընդհանուր ծավալը 106.149 մ/խ է: Տարեկան մարզում ոռոգման ջրի ծավալը կազմում է մոտ 520մլն.մ/խ.: Նշված ծավալի ոռոգման ջրից տարեկան օգտագործվում է մոտ 85 մլն.խ/մ.-ը , առկա քանակության 16%-ի չափով: Մնացած քանակությունը կորչում է գոլորշիացման տեսքով կամ հեռանում է մարզի տարածքից : Համակարգի գործունեության բարելավման նպատակով 2009թ. մարզում պետական բյուջեի ýինանսավորմամբ «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի կողմից 8 ծրագիր է նախատեսված: Ծրագիրը իրականացվելու է 2009թ. 4-րդ եռամսյակում: «Հազարամյակի մարտահրավերներե ծրագրի շրջանակներում նախատեսված է ոռոգման ցանցերի նորոգումներ կատարել Թալինի համակարգում, «Արզնի-Շամիրամե մայր ջրանցքիում, Աշտարակի ինքնահոս համակարգում, գյուղական մի շարք համայնքներում: Մարզի 54000 հա. վարելահողերից ոռոգվում են 18511 հա-ը: Այստեղ առկա 8 ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի հասույթը 2009 թ. կազմել է 450620 մլն.դրամ, գանձումը կատարվել է 54,9%-ով: Համակարգում առկա հիմնախնդիրներից առանձնացվեցին Վ.Սասնաշեն համայնքում 1.5մլն. մ/խ. տարողությամբ նոր արհեստական ջրամբարի կառուցման, Կաքավաձոր համայնքի պոմպակայանի նորոգման, Գեղաձոր համայնքում նոր արհեստական ջրամբարի կառուցման, Թաթուլի պոմպակայանի նորոգման եւ այլ հարցեր, որոնք ներկայացվեցին կառավարության ներկայացոիցիչներին: Խմելու ջրի մատակարարման գործընթացում եւս խնդիրները շատ են: Քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանն ասաց, որ համայնքներից 42-ին սպասարկում է Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ն, 3-ը` Երեւանջուր ընկերությունը, իսկ 72- ը սնվում են լոկալ աղբյուրներից: «Հայջրմուղկոյուղիե փակ բաժնետիրական ընկերությունը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում իրականացնում է ներհամայնքային ջրամատակարարման համակարգի վերանորոգում: Շուրջ 52 մլն. դրամ ներդրման արդյունքում փոխվել է 6.2 կմ երկարության 150մմ. տրամաչափի ջրատար: Համակարգում վերականգնման ծրագրեր են իրականացվում նաեւ պետական բյուջեի, միջազգային կազմակերպությունների միջոցներով: Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի կողմից իրականացվում է «Ղզլականե ինքնահոս ջրամատակարարման համակարգի 2 կմ. երկարության հատվածի վերակառուցումը: Իսկ «Վորդ Վիժն Ինթերնեյշնլե միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կառուցվելու է Սուսեր եւ Ն. Արթիկ համայնքների ջրամատակարարման համակարգը: Այդ նպատակով հատկացվել է 18.8 մլն. դրամ: Խնդրի շուրջ իրենց հարցադրումներն արեցին Ուջանի, Շամիրամի, Բյուրականի, Ոսկեհատի, Հարթավանի, Կաթնաղբյուրի, Նորաշենի եւ այլ համայնքների ղեկավարները: Ի պատասխան դրանց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը եւ մարզպետ Ս. Սահակյանը տեղեկացրին, որ բարձրացված հարցերից մեծ մասը տեղում ուսումնասիրման կարիք ունեն, որից հետո կգտնվեն դրանց լուծման հնարավորությունները: Մարզխորհրդի նիստը քննարկեց նաեւ համայնքների բյուջեների կատարման, «Լավագույն համայնքե մրցանակաբաշխության կազմակերպական, ուսումնական նոր տարվա մեկնարկի մասին հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում