Հանրապետության տարբեր թանգարաններում սեպտեմբերի 19-20-ը կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում սեպտեմբերի 19-20- ը տարբեր թանգարաններում կկազմակերպվեն Եվրոպական ժառանգության օրեր, որոնք այս տարի կանցկացվեն «Ծիր կաթինե խորագրի տակ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամվելյանը, Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են արդեն 4-րդ տարին, որոնց շրջանակներում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ: Նոր ցուցադրություն կկազմակերպվի Հայաստանի պատմության թանգարանում` «Տիեզերքի սիմվոլներըե խորագրով: Ա.Խաչատրյանի թանգարանում կլինի երաժշտական երեկո, որտեղ կհնչի «Վահագնի ծնունդըե ջութակի կոնցերտը: Հովհ. Թումանյանի թանգարանը կկազմակերպի «Շրջագայություն բանաստեղծի սիրած վայրերըե ուխտագնացություն դեպի Դսեղ, իսկ «Էրեբունիե պատմահնագիտական արգելոց- թանգարանում կցուցադրվի «Պատմական Հայաստանի հուշարձաններըե լուսանկարները: Երեւանի պատմության թանգարանում կբացվի մ.թ.ա. 1-ին հազարամյակի հնագիտական նյութերի ցուցադրությունը: Եվրոպական օերերի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ամենամեծ իրադարձությունը կլինի Երեւանից ուխտագնացությունը դեպի Սյունիքի մարզի «Զորաց քարերե բնակավայր, որը հայտնի է «Քարահունջե անունով: Այստեղ հանդես կգա «Կարինե ազգագրական երգի եւ պարի անսամբլը, որից հետո Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում կբացվի «Մեր հոբելյարներըե ցուցահանդես: Նույն վայրում տեղի կունենա նաեւ «Հացի տոնե ավանդական միջոցառումը: «Կազմակերպվող միջոցառումները գրեթե համաժամանակյա են, եւ նպատակ ունեն եւ երեւանյան, եւ մարզերի հասարակությանն առավել շատ ներգրավել մշակութային միջոցառումներում: Ամեն տարի միջոցառումներն ունենում են տարբեր խորագրեր, այս տարվա խորագիրը բավական հետաքրքիր անվանում եւ լավ ծրագիր ունիե,- ասաց փոխնախարարը: Նշենք, որ Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումներին մասնակցում են եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 49 պետություններ: