Հասարակական

Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգի հիմնական հարցը կլինի 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի նախապատրաստման եւ տոնակատարության հիմնական միջոցառումների ծրագրի իրացման ընթացքի քննարկումը: Խորհրդի անդամները կքննարկեն նաեւ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի այս տարվա նոյեմբերի 20-ին Յալթայում կայանալիք նիստի օրակարգի նախագիծը: Դրանում ընդգրկված Է 28 կետ, որոնցից գլխավորները կդառնան համաշխարհային ýինանսական ճգնաժամի բացասական հետեւանքների հաղթահարման եւ Էներգետիկայի ոլորտում համագործակցության բնագավառում ԱՊՀ-ի երկրների համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում