Հասարակական

Ազգային արխիվում մեծ ցուցահանդեսով նշվեց Արամ Մանուկյանի 130-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվում մեծ ցուցահանդեսով նշվեց հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (1879-1919թթ.) ծննդյան 130-ամյակը, որն այս ամբողջ տարվա ընթացքում տոնվելու է Հայաստանում: Կատարելով բացման արարողությունը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ասաց, որ առաջիկայում ե՛ւ ազգի մեծանուն զավակին նվիրված գիտաժողով է կայանալու, ե՛ւ գիրք է լույս ընծայվելու, կայանալու են այլ հանդիսություններ, որովհետեւ մինչեւ այժմ ճիշտ չի գնահատվել նրա հայրենասիրական գործունեությունը, դեռ կան պատմության սպիտակ էջեր: «Մենք մինչեւ հիմա արժանին չենք մատուցել նրան, մի մարդու, որի անձնուրացությամբ ու կամքով են շրջվել մեր պատմության շատ դրվագներ. առանց նրա կկոտորվեր Վասպուրականի 150 հազար հայությունը, նա մեծ դեր ունի 1918-ին թուրքերի դեմ տարած հաղթանակներում, որոնք արդեն ծրագրել էին այս փոքրիկ Հայաստանի տարածքը կիսել հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւե,- ասաց նա: Ա. Մանուկյանի կյանքի տարբեր շրջաններին վերաբերող դրվագներ ներկայացրին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Աշոտ Մելքոնյանը, Ա. Մանուկյանին նվիրված գիտական մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ýակուլտետի դեկան Էդվարդ Մինասյանը: Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան) ծնվել է Ղարաբաղի Շուշի քաղաքում, որտեղ եւ նախնական կրթություն է ստացել, սկզբում պատրաստվել հոգեւորական դառնալ, սակայն հետագայում իր ամբողջ կյանքը նվիրաբերել հայ ազգային-ազատագրական պայքարին: Հայաստանի առաջին հանրապետության ստեղծողը ստանձնել էր լոկ նրա ներքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն իր հսկողության տակ առնելով նաեւ ծանր վիճակում գտնվող երկրի լուսավորության, հաղորդակցության, պարենավորման եւ խնամատարության նախարարությունները, ինչպես նաեւ երկրի իշխանության խնդիրները: 1918 թվականի դեկտեմբերին Ա. Մանուկյանը վարակվել է հանրապետությունում մոլեգնած բծավոր տիýով եւ 1919 թվականի հունվարի 29-ին, դեռ 40-ը չբոլորած, կնքել իր մահկանացուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում