Հասարակական

Խորհրդարանական խմբակցություններն անդրադարձան ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախաձեռնությամբ հրավիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին նվիրված խորհրդակցո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խմբակցություններն անդրադարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հրավիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին նվիրված խորհրդակցությանը: «Օրինաց երկիրե խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը մշտապես կողմ է եղել, որ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, եւ սահմանները բացվեն առանց նախապայմանների: «Ողջունում ենք նախաձեռնությունը, որ նախագահը երրորդ անգամ արդեն հրավիրում է թեմատիկ խորհրդակցություն ազգային կարեւորագույն խնդիրների շուրջ` տեղեկանալու բոլոր կուսակցությունների կարծիքինե,-ասաց նա: Խորհրդակցությանը մասնակցել են ավելի քան հինգ տասնյակ կուսակցությունների ղեկավարներ, եւ քննարկումները դեռ շարունակվելու են: ՕԵԿ-ը կողմ է, որ հարցը քննարկվի տարբեր հարթություններում: «Պրոբլեմների դեմ ոչ թե պայքարում են, այլ դրանք քննարկում են` ընդուելի լուծումներ գտնելու համար: Նախաստորագրված փաստաթուղթը լավագույն հիմքն էր հետայսու քննարկումներ ծավալելու համարե,-ասաց Հ.Մարգարյանը` կարծիք հայտնելով, որ երկու կողմերն էլ կվավերացնեն արձանագրությունները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերով` երկրի ղեկավարը խորհրդակցության ժամանակ չի բացառել փոփոխությունների հնարավորությունը, եւ քաղաքական ուժը շարունակելու է պայքարն այդ ուղղությամբ: ՀՅԴ-ն խորհրդարանական լսումներին կմասնակցի: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությունե խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի առաջարկին` ընդունել խորհրդարանական հայտարարություն, ըստ Վ.Հովհաննիսյանի, նման վճռորոշ պահերին ամեն ինչ էլ կարող է օգտակար լինել. խմբակցությունը կքննարկի իրենց գործընկերոջ առաջարկը: «Բարգավաճ Հայաստանե խմբակցության քարտուղար Արամ Սաýարյանի խոսքերով` իրենք եւս տվել են իրենց հավանությունը խորհրդարանական լսումների անցկացման եւ դրանց իրենց մասնակցության մասին: Ա.Սաýարյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող լինել երկու սկզբունքային խնդիրների հաշվին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, որը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական գերակայություններից է ու կլինի այսուհետ եւս: Ըստ պատգամավորի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միակ խոչընդոտը մնում է Թուրքիայում քաղաքական ուժերի շրջանում առկա այն դիրքորոշումը, որ երկկողմ հարաբերությունների նորմալացումը պետք է պայմանավորվի ԼՂ հակամարտության կարգավորմամբ: «Եթե արձանագրությունները չստորագրվեն էլ, սահմանների բացման գործընթացը շարունակվելու է, քանի որ որդեգրել ենք եվրոպական չափանիշներ, ըստ որոնց` փակ սահմաններ չպետք է լինենե,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ սկզբունքորեն կողմ է ՀՅԴ-ի կողմից հակառակ կարծիքների արտահայտմանը: «Եթե նոր ձեւակերպումներ լինեն, որոնք ավելի ընդունելի կլինեն, իհարկե, մենք պատրաստ կլինենք աջակցել: Փաստաթղթում առկա գաղափարախոսությունների, սկզբունքների համար ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է ՀՀԿ-ի վրա, մենք քննարկելու խնդիր չունենք, մենք բացատրելու խնդիր ունենքե,-ասաց Գ.Սահակյանը` պատասխանելով հարցին, թե վավերացման փուլում կաջակցե՞ն ՀՅԴ առաջարկությունների ներառմանը փաստաթղթում: Նախագահի հրավիրած խորհրդակցությանը չմասնակցած «Ժառանությունե կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ քննարկումները պետք է ծավալվեն պետական ինստիտուտներում, որոնցից մեկն էլ Ազգային ժողովն է, ու հոկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումներին խմբակցությունը կներկայացնի իր դիրքորոշումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում