Հասարակական

Կասկադում այսօր կանցկացվի աստղերի դիտում-քննարկում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Աստղաýիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 101 -ամյակի, ինչպես նաեւ աստղագիտության օրվա կապակցությամբ այսօր Կասկադում արդեն երկրորդ անգամ կանցկացվի աստղերի դիտում- քննարկում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց նախաձեռնող խմբի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուբեն Բունիաթյանը, 4-5 սիրողական աստղադիտակներ են բերվել Հայաստանի տարբեր վայրերից, որի միջոցով հասարակությունը կվայելի գիշերային երկինքը: Նշենք, որ 2008թ-ի սեպտեմբերի 18-ին նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Մելիքյանը ստորագրահավաք էր կազմակերպել՝ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի 100 -ամյակի կապակցությամբ այդ օրը Հայաստանում պաշտոնապես աստղագիտության օր հայտարարելու համար: Թվով 700-ից ավելի ստորագրություն համապատասխան խնդրանքով ուղարկվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխտակազմին, եւ որոշում էր կայացվել՝ սեպտեմբերի 18-ը Հայաստանում աստղագիտության օր հայտարարելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում