Հասարակական

Հայտնի ուռուցքաբան, միջազգային ճանաչում ունեցող գիտնական Արա Դարզիին կշնորհվի ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ եւ կրծքանշան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայիում սեպտեմբերի 19-ին հայտնի ուռուցքաբան, միջազգային ճանաչում ունեցող գիտնական Արա Դարզիին կշնորհվի ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ եւ կրծքանշան: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԳԱԱ լրատվական ծառայությունից, բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցությունը՝ 2008թ.ՀՀ ԳԱԱ-ն ընտրել է նրան որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արա Դարզին Հայաստանում հայտնի է բժշկության ոլորտում կատարած իր բարեգործություններով: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերով: Արա Դարզին արժանացել է 2004թ. Համդանի մրցանակի, 2002թ.՝ Բարձր ասպետական մրցանակի՝ Մեծ Բրիտանիային մատուցած ծառայությունների համար, 2001թ.՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հոբելիանական պարգեւի: Նա մինչեւ վերջերս Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարն էր, Լոնդոնի «Արքայական քոլեջե-ի բժշկագիտության ýակուլտետի վիրաբուժության բաժնի վարիչն է, առողջապահական նորագույն տեխնոլոգիաների յուրացման կենտրոնի նախագահը, Առողջապահության արդյունաբերության նպատակային խմբի, Եվրոպայի միացյալ առողջապահական խորհրդի հանձնաժողովի, Միջազգային վիրաբուժական խմբի, Բժշկագիտության ակադեմիայի անդամ, 2006թ-ից՝ Արքայական ինժիներական ակադեմիայի պատվավոր անդամ:Արա Դարզին բժկագիտության ոլորտին նվիրված տասնյակ հոդվածների եւ ութ գրքի համահեղինակ է: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բժշկական եւ գիտական ոլորտի հայտնի գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում