Հասարակական

Վանաձորցի շրջանավարտների 57 տոկոսն ընդունվել է պետական բուհեր

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): 2009- 2010 թթ. ուսումնական տարում Վանաձորի 2 հենակետային վարժարանները, ýիզմաթ դպրոցը եւ 30 հանրակրթական դպրոցներն ունեցել են ընդհանուր թվով 1519 շրջանավարտ, որոնցից պետական բուհեր է ընդունվել 871-ը (ինչը կազմում է ընդհանուր թվի 57 տոկոսը), որից 553-ը՝ Վանաձորի, իսկ 318-ը՝ Երեւանի եւ այլ պետական բուհեր: Ըստ շրջանավարտների պետական բուհեր ընդունման՝ ամենաբարձր ցուցանիշներ են ապահովել համապատասխանաբար Վանաձորի թիվ 11 (99 տոկոս), թիվ 4 (91 տոկոս) եւ ýիզմաթ դպրոցը (89 տոկոս):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում