Վանաձորում ավարտվել են փողոցների նշագծման աշխատանքները
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Փողոցների նշագծման աշխատանքները, որ յուրաքանչյուր տարի Վանաձորում իրականացվում են գարնանը, այս տարի անբարենպաստ եղանակային պայամանների պատճառով հետաձգվեցին մինչեւ աշուն, իսկ մինչ այդ քաղաքի կենտրոնական փողոցներում իրականցվել են փոսային վերանորոգումներ: Փոսային վերանորոգման աշխատանքների իրականացման համար ներդրվել է 70 մլն դրամ, իսկ նշագծումների համար՝ 5 մլն դրամ: Աշխատանքներն իրականացնում էր «Լոռի ճանշինե ՓԲԸ-ն Նշենք, որ Վանաձորի քաղաքպետ Սամվել Դարբինյանի հանձնարարականով անցած մի քանի տարիների ընթացքում քաղաքի որոշ փողոցներ ապահովվել են գիշերային լուսավորությամբ: Ներկայում լուսավորման աշխատանքներ են իրականացվում քաղաքի մի շարք ծայրամասային փողոցներում: Միաժամանակ կատարվում են այրված լամպերի փոխարինման ամենօրյա աշխատանքներ: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Ոսկանյանի, շաբաթվա ընթացքում Վանաձորում փոխարինվում է մոտ 70 այրված լամպ, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Կ եւ Ա մոնտաժշինե ՓԲԸ-ն: