Հասարակական

Ըստ Ա. Հարությունյանի` Երեւանում մարտի 1-2-ին կատարված իրադարձություններից պետք է դասեր քաղել եւ միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերից խուսափելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Երեւանում մարտի 1-2-ին կատարված իրադարձություններից պետք է դասեր քաղել եւ միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերից խուսափելու համար: Նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին` նա նշեց, որ ընդհանուր առմամբ օբյեկտիվ ներկայացաված են բոլոր պատճառահետեւանքային կապերը: Հանձնաժողովի առաջարկությունների մեջ հստակ բացահայտված են այն պատճառները, որոնք հնարավորություն տվեցին մարդկանց ծայրահեղ միջոցների դիմելու: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովի երզրակացությունում մարտի 1-ին զոհվածների մեղավորների մասին չի խոսվում, Ա. Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը չէր կարող քննիչների աշխատանքը կատարեր: Զոհվածների մեղավորների վերաբերյալ հարցերի պատասխանները պետք է տան միայն իրավապահ մարմինները: Ա. Հարությունյանը շատ կարեւոր քայլ համարեց երեկ ՀՀ ԱԺ-ում մոնիտորինգի խումբ ստեղծելու առաջարկությունը: Խումբը պետք է հետեւի եզրակացությունում ներկայացված առաջարկությունների իրականացմանը: Ընդհանուր առմամբ ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի նման ձեւաչափով գործունեությունը Ա. Հարությունյանը դրական համարեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում