Հասարակական

Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-22-ը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի միգրացիայի ոլորտում վիճակագրական ցուցանիշների կիրառման եւ ԱՊՀ-ի երկրների միգրացիոն մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգի ձեւավորման վերաբերյալ առաջարկությունների պատրաստման աշխատանքային խմբի նիստը: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրին ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից, միգրացիայի ոլորտի հիմնական վիճակագրական ցուցանիշների նախագիծը պատրաստված է եւ հիմնականում համաձայնեցված: Առաջիկա նիստում փաստաթղթի նախագիծը կլրամշակվի ԱՊՀ-ի մասնակից պետություններից ստացված դիտողությունների եւ առաջարկությունների հաշվառմամբ: Բացի այդ, աշխատանքային խմբի անդամները կքննարկեն ԱՊՀ-ի մասնակից պետությունների միգրացիոն մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության եւ դրա հավելվածների տեքստերը: Միգրացիոն հոսքերի կարգավորման արդյունավետությունը բարձրացնելու, միգրացիայի ոլորտում Համագործակցության երկրների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր իրացնելու նպատակով փաստաթղթի նախագծով տեղեկատվության անհատույց փոխանակում է նախատեսվում սահմանված շրջանակներում: Նիստում քննարկվելու է նաեւ ԱՊՀ-ի մասնակից պետություններում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատավոր միգրանտների կազմակերպված ներգրավման ընդհանուր սկզբունքների ու մեխանիզմների նախագիծը: Այդ սկզբունքներն ու մեխանիզմները պետք է նպաստեն փոխադարձ համագործակցությանը ԱՊՀ-ի երկրների ընդհանուր տնտեսական տարածության ձեւավորման եւ զարգացման, շահագրգիռ երկրների տարածքներում աշխատավոր միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովման, երկրների տարածքներով աշխատուժի տեղաշարժման իրականացման գործում` հաշվի առնելով նրանց ազգային շահերն ու միջազգային իրավունքի նորմերը: Աշխատավոր միգրանտների կազմակերպված ներգրավման մեխանիզմի մշակումը պայմաններ կստեղծի աշխատանքային միգրացիոն հոսքերի կարգավորման, երկրների սոցիալ-տնտեսական զարգացման շահերին դրանց ծավալների, ուղղությունների ու կազմի համապատասխանությանը հասնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում