Հասարակական

Երեւանում կնշվի Քաղաքացիական հասարակության օրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սիրահարների այգում սեպտեմբերի 19-ին առաջին անգամ տեղի կունենա Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարություն: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին միջոցառումը նախաձեռնող` Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամից` առաջին անգամ Հայաստանում տեղական կազմակերպությունները միավորվում են` տոնելու Քաղաքացիական հասարակության օրը` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձեւավորման եւ նպաստելով հայաստանյան հասարակության շրջանում քաղաքացիական հասարակության գաղափարի տարածմանն ու զարգացմանը: Միջոցառումը նաեւ հնարավորություն է հասարակության տարբեր խմբերի համար միավորվելու ու համագործակցության նոր եզրեր գտնելու` ի նպաստ Հայաստանում քաղաքացիական ինստիտուտների զարգացման: Տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ներառյալ` պետական եւ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ անհատներ: Օրը կնշանավորվի «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերովե լուսանկարների ցուցահանդեսով, մրցանակաբաշխությամբ եւ համերգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում