Այսօր Երեւանում տեղի կունենա հայկական եւ ռուսական ռոք խմբերի համերգ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր տեղի կունենա ավանդական ամենամյա համերգ` հայկական եւ ռուսական ռոք խմբերի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Երեւանի Մոսկվայի տնից, ռոքի սիրահարների համար հանդես կգան երկուական ռոք խմբեր Ռուսաստանից եւ Հայաստանից` «Էպիդեմիաե, «Կորսիկաե, «Նաիրիե եւ «Էվաե: Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանի Մոսկվայի տունը կազմակերպում է ռուս եւ հայ ռոք խմբերի համատեղ համերգներ: