Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Բելառուսում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող զորավարժության ակտիվ փուլին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ շրջանակներում 2009թ. նախատեսված է առաջին համատեղ համալիր զորավարժության անցկացում` անդամ պետությունների օպերատիվ խմբերի, ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, զինվորական ստորաբաժանումների եւ օպերատիվ արձագանքման օպերատիվ ուժերի (ՕԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, որը կիրականացվի երեք փուլով: Առաջին փուլը անց է կացվել Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայի վրա` օգոստոսի 25-ից 28-ը, որտեղ ՀՀ ՊՆ-ից մասնակցել է 5 հոգուց բաղկացաց օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ ռազմավարական Զապադ-2009ե զորավարժության տեսքով, սեպտեմբերի 26-ից 29-ը` «Հավաքական անվտանգության Արեւելա-Եվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների կիրառման կազմակերպումե թեմայով: ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պլանավորում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժության երկրորդ փուլին, սակայն 4 հոգուց բաղկացած ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանի գլխավորությամբ կմասնակցի նշված զորավարժությանը: Միաժամանակ, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ- գնդապետ Լ.Մալցեւի հրավերի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` պատվավոր հյուրի կարգավիճակով, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ, գնդապետ Դ.Տոնոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, կապիտան Ա.Առաքելյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին կմասնակցի զորավարժության ակտիվ փուլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում