Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Հայýեստե միջազգային փառատոնը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Փայտյան): Երեւանում հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Հայýեստե միջազգային կատարողական արվեստների 7-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց փառատոնի համակարգող Շողակաթ Մլքե-Գալստյանը, փառատոնին կմասնակցեն 33 հեղինակավոր թատերախմբեր` աշխարհի 22 երկրներից: Դրանց մեջ առանձնանում են «Credoե թատրոնը Բուլղարիայից, շվեյցարական «Trickster Theaterե-ը, «Արտիշոկե թատրոնը Ղազախստանից, որը հայտնի է իր բացօթյա ներկայացումներով, որին մասնակցում է նաեւ հանդիսատեսը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ եւ սեմինարներ, թատերական նոր ուղղությունների ու արտահայտչամիջոցների վերաբերյալ քննարկումներ: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս փառատոնի շրջանակներում կանցկացվեն Մանկական եւ տիկնիկային թատրոնների միջազգային ծրագիրը եւ «Արմýեստե Հայկական միջազգային ուսանողական եւ երիտասարդական ծրագիրը: «Հայýեստե փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը եւ նպաստել թատերական արվեստի զարգացմանը: Նշենք, որ «Հայüեստե փառատոնը հիմնադրվել է 2003թ. եւ համարվում է նախկին ԽՍՀՄ տարածքի գլխավոր թատերական փառատոններից մեկը: