Հասարակական

Երեւանում այս տարի իրականացվել են 982 հազար քմ փողոցների եւ բակերի ասýալտապատման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Երեւանում այս տարի իրականացվել են 982 հազար քմ փողոցների եւ բակերի ասýալտապատման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի արդեն ճաքալցվել են 193 հազար գծմ փողոցներ եւ բակեր: Ներկայումս փողոցների վերանորոգման աշխատանքներն ավարտված են, իրականացվում են միայն փոսալցման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարանը զգալի աշխատանքներ է իրականացրել նաեւ երրորդ աստիճանի վնասվածության շենքերն ամրապնդելու ուղղությամբ: Ընթացիկ տարում նախատեսված է եղել ամրացնել 5 շենք, որից 3-ի հետ կապված աշխատանքներն ավարտվել են: Մնացած երկու շենքերի ամրացման աշխատանքները մոտենում են ավարտին: Ընդհանուր առմամբ Երեւանում հաշվառված են 73 երրորդ աստիճանի վնասվածության շենքեր, որոնք բոլորն էլ քաղաքապետարանի կողմից հետազոտվել են: Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում էր նաեւ Սարալանջի նորակառույց մայրուղու եւ Փափազյան փողոցի հատման մասում հետիոտնի անցումն անվտանգ դարձնելու նպատակով կառուցել կամրջակ: Այդ ուղղությամբ նախագծահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են, աշխատանքները կսկսվեն ýինանսավորման հարցը լուծելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում