Հասարակական

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70- ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Հայաստանի ազգային գրադարանում այսօր նշվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70- ամյակը: Հնադիսության ներկա ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի կարծիքով, Տիգրան Մանսուրյանը իր ստեղծագործություններով նպաստեց հայ երաժշտական արվեստի զարգացմանը: Նա կարողացավ բացել եվրոպական ժամանակակից երաժշտության եւ նորամուծությունների պատուհանը` նոր որակ բերելով 70-ականների հայ ավանգարդ երաժշտությանը: Դաշնակահար Արթուր Ավանեսովի խոսքով, Մանսուրյանի երաժշտությանը տիպիկ է պաթոսի բացակայությունը: Նա Կոմիտասից հետո առաջինն է, ով գնահատեց երաժշտության մեջ պոետիկան: «Մանսուրյանի երաժշտությունը լիքն է անցյալով եւ ուղղված է ապագայինե,- ավելացրեց կոմպոզիտորը: Ցերեկույթի ժամանակ ցուցադրված էր Հայաստանի ազգային գրադարանում գտնվող Մանսուրյանի աշխատանքների մի մասը: Ներկայացվեցին նաեւ «Կտոր մը երկինքե, «Մեր մանկության տանգոե, «Հին օրերի երգըե եւ այլ ýիլմերից հատվածներ, որոնց երաժշտությունը գրել է կոմպոզիտորը: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում: Ութ տարեկանում ընտանիքի հետ հաստատվել է Արթիկի շրջանում: Տեղի երաժշտական դպրոցում սովորելուց հետո, երաժշտական կրթությունը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի դասարանը: Մանսուրյանը համարվում Է բեղուն երգահան. բազմաթիվ ստեղծագործությունների թվում են նաեւ ռեքվիեմը, «Ձյունե թագուհիե բալետը, եկեղեցիների խորհրդի առաջարկով 1988 թվականին` համայն քրիստոնյա աշխարհի օրհներգը, մի շարք ýիլմերի երաժշտություններ: Այժմ էլ մաեստրոն շարունակում է ստեղծագործել` հարստացնելով հայ երաժշտական արվեստի գանձարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում