Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Իրանական միջուկային հիմնախնդիրը կարելի Է լուծել միայն քաղաքական մեթոդներով

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, հայտարարել Է, որ իրանական միջուկային ծրագրի հիմնախնդիրը կարող Է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: «Ինչ վերաբերում Է Իրանին, ապա մենք նրա միջուկային ծրագրի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական լուծման խելամիտ այլընտրանք չենք տեսնումե,-ասել Է նա: Նախարարը հավելել Է, որ «դրսից Իրանի վրա ազդելու լավագույն միջոցը ոչ թե ուժ կիրառելու սպառնալիքն Է, այլ լայնամասշտաբ ներգրավումը համագործակցության մեջե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում