Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չի ծրագրում Վրաստանի հետ վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում չի ծրագրում Վրաստանի հետ վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը: «Առայժմ չի ծրագրվում Վրաստանի հետ վերականգնել հաղորդակցությունըե,-ասել է Լավրովը Եվրամիության գործարար շրջանների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: Նախարարն ասել է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են հեռանալ Վրաստանից, կարող են դիմել Ռուսաստանի դեսպանություն: