Տնտեսություն

Հայաստանում թողարկված «MasterCardե-ից օգտվողներն առաջին անգամկարող են զեղչեր ստանալ ավելի քան 150 երկրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում թողարկված «MasterCardե-ից օգտվողներն առաջին անգամ հնարավորություն ունեն զեղչեր ստանալ ավելի քան 150 երկրում: Նման հնարավորություն ընձեռել են «Հայէկոնոմբանկըե, «Լյուýթհանզաե ավիաընկերությունը եւ «Հերցե ավտովարձույթի գործակալությունը, որոնք թողարկել են վերոհիշյալ պլաստիկ քարտը: Ըստ «Հայէկենոմբանկիե վարչության նախագահ, գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի` քարտը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում վերոհիշյալ ավիաընկերությունից 5 տոկոս զեղչով ավիատոմսեր գնել եւ 10կգ անվճար լրացուցիչ ուղեբեռ տեղափոխել, ինչպես նաեւ ավտովարձույթի գործակալության ավելի քան 150 երկրների 7000 կետերից ստանալ 10 տոկոսի զեղչ: Ակնկալվում է, որ նոր քարտի թողարկմամբ բանկի թողարկած քարտերի քանակը 2007թ-ին կավելանա 5000-ով: Ուկրաինայում եւ Հայաստանում «Լյուýթհանզաե ավիաընկերության գործադիր տնօրեն Անտոնիո Կուոկոն նշեց, որ Հայաստանի շուկան մեծ պոտենցիալ ունի ավիաընկերության համար եւ այս նախաձեռնությունը բանկի հետ նոր գործնական հարաբերությունների սկիզբն է ազդարարում: Միաժամանակ այսօր բացվեց նաեւ «Հայէկոնոմբանկիե «Ռոսիաե մասնաճյուղը, որը հնարավորություն ունի մատուցելու բանկային ավանդական ծառայությունները, ինչպես իրավաբանական, այնպես էլ ýիզիկական անձանց համար: Նշենք նաեւ, որ սա բանկի 43- րդ մասնաճյուղն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում