Տնտեսություն

Տ. Ջրբաշյան. « Վերջին հինգ տարիներին Եվրամիությունը Հայաստանիամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերն էե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Վերջին հինգ տարիներին Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերն է թե որպես արտահանման հիմնական շուկա, թե որպես հիմնական ներդրող: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ- եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, աշխարհագրական եւ այլ պատճառներով ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանն այն եզակի երկրներից է (բացի նավթային պետությունները), որի հիմնական գործընկերը Եվրամիությունն է: Ներկայացնելով առեւտրային հոսքերի դինամիկան` Տ. Ջրբաշյանը տեղեկացրեց, որ եթե սկզբնական շրջանում մեր երկրի արտահանման կառուցվածքը բավականին կոնցենտրացված էր, ուներ հստակ ուղղվածություն (մասնավորապես` ադամանդագործությունը), վերջին տարիներին այդ դինամիկան ակնհայտորեն փոխվել է, եւ այսօր ԵՄ է արտահանվում մեծ ծավալով արտադրանք, հիմնականում` հանքահումքային սեկտորի, մասնավորապես` մոլիբդեն, պղինձ: ԵՄ-ից ապրանքատեսակների ներմուծման տեսանկյունից եւս արձանագրվել են բավական հետաքրքիր փոփոխություններ: Եթե նախկինում հիմնականում ներմուծվում էին սննդամթերք եւ սպառման ապրանքներ, վերջին հինգ տարիներին այդ ուղղվածությունը շեշտակիորեն փոխվել է. ներկայումս ներմուծվում են սարքավորումներ եւ մեքենաներ: Ըստ բանախոսի` այս փաստը ոգեւորիչ ազդանշան է մեր տնտեսության համար, քանի որ վկայում է այն մասին, որ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները եւ ընդհանրապես գործարար շրջանները փորձում են իրականացնել տեխնոլոգիական վերազինում: Անդրադառնալով եվրոպական ներդրումների ծավալի դինամիկային` Տ. Ջրբաշյանը կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին ներդրումային առումով հիմնական դերակատարում ուներ «ԱրմենՏելե-ը: Մայր ընկերությունից ներդրումային հոսքեր ստանալը հանգեցրեց այն բանին, որ ներդրումների առումով ԵՄ-ը հայաստանյան շուկայում գրավեց առաջնային դիրք: Եվրոպական ներդրումների առնչությամբ Տ. Ջրբաշյանը կարեւորեց նաեւ հանքահումքային սեկտորի ներդրումները: Բանախոսի դիտարկմամբ` ընդհանուր առմամբ դինամիկան ոգեւորիչ է, սակայն առկա են որոշ խնդիրներ: Մասնավորապես, սննդամթերքի արտադրության սեկտորը, որը վերջին տարիներին ցույց է տվել իր արտահանական ներուժը, չի կարողանում դուրս գալ եվրոպական շուկա: «AEPLACե-ի հայաստանյան տնօրենի կարծիքով` սա պայմանավորված է որակի եւ անվտանգության հարցերի հետ կապված ԵՄ-ի կողմից ներկայացվող հստակ եւ շատ խիստ պահանջներով: «Չէի ասի, թե Հայաստանում խնդիրներ ունենք անվտանգության հետ, սակայն հիմնախնդիրներ կան այդ հարաբերությունները ýորմալիզացնելու հետ կապվածե,- նշեց Տ. Ջրբաշյանը` ավելացնելով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել այս հարցի կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում