Տնտեսություն

«Կասկադե բանկին շորհվել է «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստանեբանկային հաշվի սպասարկման իրավունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասկադե բանկին օրերս շնորհվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ե (ՀՄՀ-Հայաստան) շահույթ չհետապնդող պետական կազմակերպության բանկային հաշվի սպասարկման իրավունքը: Այս իրավունքը նրան տրվել է Հայաստանում գործող 18 բանկերի մասնակցությամբ անցկացված մրցույթի արդյունքում: Առաջին փոխանցված գումարը կազմել է 882 000 դոլար, այս ամիս ավելի ուշ կփոխանցվի եւս 507 000 դոլար: Հաջորդ հինգ տարիների ընթացքում «Հազարամյակի մարտահրավերե կորպորացիան (ՀՄԿ) կփոխանցի 236 մլն դոլար: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացնում են «Կասկադե բանկից, բանկի գործադիր տնօրեն Լեւոն Լեւոնյանն այս հաղթանակը վերագրում է բանկում բաց եւ թափանցիկ աշխատանքային էթիկայի առկայությանը: «Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանե-ի եւ մեր բոլոր հաճախորդների համար ապահովենք ապահով, բարյացակամ մթնոլորտե,-նշել է նա: «ՀՄՀ-Հայաստանի կողմից «Կասկադե բանկի՝ որպես 236 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի բանկային հաշվի միակ սպասարկողի ընտրությունը վկայում է թափանցիկության, անաչառության, հաճախորդների սպասարկման, նորարարության, լավագույն գործելակերպի եւ արեւմտյան գործարարության գաղափարներին «Կասկադ կապիտալ հոլդինգսիե եւ նրա կազմում ներգրավված ընկերությունների նվիրվածության մասինե,-գտնում է «Կասկադ կապիտալ հոլդինգսիե գործադիր տնօրեն Ջոնաթան Ստարկը: Նշենք, որ «Կասկադե բանկի 100% բաժնետոմսերի սեփականատերը՝ «Կասկադ Կապիտալ Հոլդինգսե ընկերությունն է: Վերջինիս գործառնական ընկերություններն են՝ «Կասկադ բանկե, «Կասկադ բանկ Վրաստանե, «Կասկադ-Կրեդիտե, «Կասկադ Էքուիթի մենեջերսե, «Կասկադ ինշուրանսե եւ «Կասկադ ինվեստմենտսե ընկերությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում