Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրումներ կկատարի ընդերքի եւ տրանսպորտիբնագավառներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը նախատեսում է Հայաստանում ներդրումներ կատարել ընդերքի (քարերի արդյունահանման) եւ տրանսպորտի բնագավառներում: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՎԶԵԲ ներկայացուցիչ Արտաշես Տոնոյանը, ներկայումս այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ: Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում հինգ ձեռնարկության բաժնետեր է, որոնցում ընդհանուր առմամբ կատարել է 10-15 մլն դոլարի ներդրում: «Ընկերություններում ներդրումներ կատարելիս գնահատում ենք ծավալների աճի ներուժը եւ արդյունավետ կառավարումըե-, նշեց Ա. Տոնոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում