Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի հետ չի կարելի խոսել շանտաժի ու սադրանքների լեզվով

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվան մոլորություն է համարում այն կարծիքը, թե ռուսաստանցի զինվորականներին ազատելը կվերացնի ռուս-վրացական հարաբերությունների հիմնախնդիրները, եւ հավաստիացնում է, որ նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղիներըե,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ կարգավորման դիվանագիտական ուղիներ միշտ կան, եւ դրանց է տրվում նախապատվությունը: Նախարարն ասել է, որ չպետք է այն տպավորությունը լինի, որ Ռուսաստանի հետ կարելի է խոսել շանտաժի ու սադրանքների լեզվով: Լավրովը ավելացրել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը քանիցս ուղղակիորեն ներկայացվել է Վրաստանի ղեկավարությանը, եւ Թբիլիսին գիտի, թե ինչ է հարկավոր անել հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում