Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հանդես է գալիս միջազգային ասպարեզում Թուրքիայի հետ գործողությունների առավել սերտ կոորդինացման օգտին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայի իր պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջազգային ասպարեզում Թուրքիայի հետ գործողությունների առավել սերտ կոորդինացման օգտին: «Մենք գործողությունների փոխհամաձայնեցվածության եւ փոխլրացման կողմնակիցներ ենք: Դա օգուտ կբերի թե տարածաշրջանին, թե աշխարհինե,-ասել է Լավրովը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ իր բանակցությունները, որոնք ընթանում են Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան այցի շրջանակներում, մեկ անգամ եւս հաստատում են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: «Մենք գնահատում ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխշահավետ կապերն ամենատարբեր ուղղություններով եւ երկու երկրների համագործակցությունը տարածաշրջանային գործերում, ներառյալ Իրանի միջուկային ծրագրին, Սեւ ծովի ավազանին եւ մի ամբողջ շարք այլ իրադրությունների վերաբերող հարցերը, որոնցում Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են կարեւոր դեր խաղալ եւ խաղում ենե,-ասել է ՌԴ- ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում