Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը խոչընդոտներ չի տեսնում անկանխիկ հաշվարկներում ռուսաստանյան ռուբլի մտցնելու համար
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 30 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի կողմից ոչ մի խոչընդոտ չկա անկանխիկ հաշվարկներում ռուսաստանյան ռուբլի մտցնելու դեմ: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է այսօր ՌԴ-ի Ադիգեայի Հանրապետության նախագահ Հազրեթ Սովմենի հետ հանդիպման ընթացքում: Նա նաև ընդգծել Է, որ բելառուսական կողմը չի առարկում նաև հեռանկարում միասնական արժույթ մտցնելու դեմ, ինչը, նրա կարծիքով, իրապես հնարավոր Է երկու երկրներում տնտեսավարման միասնական տնտեսական պայմաններ ստեղծելուց հետո: Նախագահի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, անդրադառնալով «Բելտրանսգազիե հիմքի վրա բելառուսա-ռուսաստանյան համատեղ ձեռնարկության ստեղծման հարցին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել Է, որ Բելառուսը անհրաժեշտ ամեն ինչ արել Է «Բելտրանսգազնե ապապետականացնելու շուրջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Նրա առաջարկությամբ, փոխվել Էր բելառուսական օրենսդրությունը և այդ ձեռնարկության բաժնետիրացում իրականացրել: Բաժնետոմսերի իրացումն իրականացվում Է՝ հաշվի առնելով մոտակա արևմտաեվրոպական երկրների փորձը: