Տնտեսություն

Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանա-բելառուսական միությունը համարում Է միասնացման միակ գործող մոդելը ետխորհրդային տարածությունում

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ելույթ ունենալով Բելառուսի և Ռուսաստանի Բարձրագույն պետական խորհրդի հերթական նիստի բացմանը, այն կարծիքն Է հայտնել, թե ռուսաստանա-բելառուսական միությունը միասնացման միակ գործող մոդելն Է ետխորհրդային տարածությունում: Միության արդյունավետության ապացույց Է նա համարում երկու երկրների միջև կատարվող առևտրական շրջանառության աճը: Ընթացիկ տարվա ութ ամսում ապրանքաշրջանառությունն ավելացել Է երեք անգամ, ընդգծել Է Ալեքսանդր Լուկաշենկոն, և կազմել 12 մլրդ ամերիկյան դոլար: Բելառուս ղեկավարն ընդգծել Է, որ ապրանքաշրջանառության անցյալ տարվա մակարդակը մեկ քառորդով գերազանցվել Է: Աճը կազմել Է 2,5 մլրդ դոլար: Լուկաշենկոն ընդգծել Է, որ Ռուսաստան-ԱՊՀ ապրանքաշրջանառությունում Բելառուսի բաժինը կազմում Է մոտ կեսը: «ԱՊՀ-ի գոյության ժամանակամիջոցում Համագործակցության երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը նվազել Է, իսկ Ռուսաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն, ընդհակառակը, երեք անգամ ավելացել Էե,- հայտարարել Է Լուկաշենկոն: Նրա խոսքերով, դա «միմյանց նկատմամբ շահագրգռվածության ամենահամոզիչ ապացույցն Էե: «Այդ բնագծից մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ լի ենք վճռականությամբ չնահանջելու,- ընդգծել Է Լուկաշենկոն: - Մենք պարզապես դրա իրավունքը չունենքե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում