Տնտեսություն

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը պատրաստ է եկող տարվա հունվարից Բելառուսի եւ Ռուսաստանի Միության միասնական արժույթ սահմանել, բայց միայն

1 րոպեի ընթերցում

ՊՈԼՈՑԿ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության միասնական արժույթի սահմանումը հարկ է կատարել փուլ առ փուլ, բայց եթե այն իրականացվի իրավահավասար հիման վրա, ապա Մինսկը դրան պատրաստ կլինի եկող տարվա հունվարից: Այդ մասին Բելառուսի ղեկավարը լրագրողներին հայտարարել է Պոլոցկում, որտեղ նա մասնակցել է բերքահավաքին նվիրված «Դոժինկիե փառատոն-տոնավաճառին: Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ միասնական արժույթը հարկ է «նախ կիրառել այն կանխիկ հաշվարկներում եւ ապա՝ կանխիկ հաշվարկներումե: Նա հիշեցրել է, որ միասնական արժույթը ենթադրվում էր փուլ առ փուլ մտցնել 2005 թվականից: «Կա Աստված, որ մենք հասցնենք այդ անելե,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Լուկաշենկոն հավաստիացրել է, որ «եթե իրավահավասար հիման վրա միասնական արժույթ սահմանելու ցանկություն լինի, ապա եկող տարվա հունվարի 1-ից Բելառուսը պատրաստ կլինի դրանե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում