Տնտեսություն

Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Բելառուսի եւ Ռուսաստանի Միությունը միասնացման ամենաբարձր աստիճանն է հետխորհրդային տարածությունում

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ն, Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Բելառուսի եւ Ռուսաստանի Միությունը միասնացման տարբեր մակարդակներ են: Այդ մասին երկուշաբթի օրը Ռուսաստանի հանրային հեռուստատեսության (ՕՌՏ) կազմակերպած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա կարծիքով, Բելառուսի համար Եվրասիական տնտեսական հանրակցությունը անցած փուլ է ինչպես տնտեսության տեսակետից, այնպես էլ քաղաքական մեծ խնդիրների տեսակետից: «Քանի որ առեւտրատնտեսաան հարաբերություններում մեր գլխավոր գործակցի՝ Ռուսաստանի հետ մենք արդեն զգալիորեն շատ ենք առաջ անցել: Բելառուսի եւ Ռուսաստանի Միությունը միասնացման ամենաբարձր աստիճանն է հետխորհրդային տարածությունումե,- ընդգծել է Բելառուսի նախագահը: Դրա հետ մեկտեղ Ա.Լուկաշենկոն նշել է, որ Եվրասիական տնտեսական հանրակցությունը Բելառուսի համար կարեւոր է Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ մտնելու տեսակետից: «Մեզ համար ցանկալի է Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ մտնել Ռուսաստանի հետ միասին՝ փոխկապակցելով մեր գործողություններըե,- ընդգծել է նա: Բելառուսի նախագահի խոսքերով ասած, Ռուսաստանում են «կենտրոնացված եւ միահյուսված մեր բոլոր շահերը, որովհետեւ մենք Խորհրդային Միությունից ենքե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում