Տնտեսություն

Ալեքսանդր Լուկաշենկոն Ազգային բանկի ղեկավարից պահանջել է ավելի խիստ դրամա- վարկային քաղաքականություն վարել

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ազգային բանկի ղեկավար Պյոտր Պրոկոպովիչից պահանջել է այս տարի ավելի խիստ դրամա-վարկային քաղաքականություն վարել եւ առավելագույնս սահմանափակել ազգային արժույթի արտարկը: Հաշվետվություն ներկայացնելով անցյալ տարվա համար՝ Պյոտր Պրոկոպովիչը հայտնել է, որ իրագործվել են գլխավոր խնդիրները. իրականացվել է էկոնոմիկայի իրական հատվածի աջակցումը, հաջողվել է ապահովել ýինանսական կայունություն եւ ամրապնդել երկրի բանկային համակարգը: Ամբողջությամբ վերցված էկոնոմիկայի իրական հատվածի վարկերը 15 տոկոսով գերազանցել են կանխատեսվող թվերը: Ագրոարդյունաբերական համալիրը կրկնապատիկ ավելի վարկեր է ստացել, քան 2000 թվականին: Պյոտր Պրոկոպովիչի խոսքով, անցյալ տարի ապահովվել է բելառուսական ռուբլու փոխանակային փոխարժեքի կանխատեսվող դինամիկան, որը տարվա արդյունքներով կազմել է ամերիկյան մեկ դոլարի դիմաց 1.580 ռուբլի: Բելառուսի բանկերի ակտիվներն աճել են գրեթե 10 տոկոսով, իսկ բանկերի սեփական կապիտալը եվրոյով մեծացել է 12,2 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում