Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ չի տեսնում Բելառուսն էներգապաշարներով ապահովելու հարցում
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ չի տեսնում երկիրն էներգապաշարներով ապահովելու հարցում: Այդ մասին նա այսօր հայտարարել է հանրապետություն ռուսաստանյան գազի մատակարարումները կրճատելու առթիվ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ: Խոսելով Բելառուս գազի մատակարարումները կրճատելու «Գազպրոմիե որոշման մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ մատակարարումների այլընտրական աղբյուրներ կարելի է գտնել արաբական աշխարհի, Արեւմուտքի եւ Ամերիկայի երկրներում: «Ինչ էլ որ լինի՝ նրանք կօգնեն մեզե,-ասել է նա: Պետության ղեկավարը կառավարությունից պահանջել է երկրում էներգապաշարների խիստ տնտեսման ռեժիմ սահմանել: Ըստ Լուկաշենկոյի, Բելառուսին նախազգուշացնում են գազը Արեւմտյան Եվրոպա Ուկրաինայի տարածքով մատակարարելու հնարավորության մասին: «Ըստ երեւույթին մեր քաղաքականությունը ուկրաինականի ýոնի վրա անհրապուրիչ է թվումե,-ասել է Բելառուսի նախագահը: