«Ազգային պատկերասրահե միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 15-ին տեղի կունենա «Տիգրան Մանսուրյան- 70ե համերգ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային պատկերասրահե միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 15-ին կանցկացվի «Տիգրան Մանսուրյան- 70ե համերգ, որտեղ կհնչեն միայն հանրահայտ հայ կամպոզիոտորի ստեղծագործությունները: Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի «Agnus Deiե, «Մայրամուտի երգերե, «Canti paralelliե, «Լարային տրիոե եւ «Con animaե ստեղծագործությունները: Վերջին երկուսը Հայաստանում կհնչեն առաջին անգամ: Երաժշտագետ Արաքսի Սարյանի խոսքով, բազմաթիվ երաժշտական գործերի հեղինակ Տ.Մանսուրյանը մեծ համբավ ունի հատկապես արտասահմանում, նրա նոր ստեղծագործությունների պրեմիերաները հաճախ հնչում են արտերկրի հանրահայտ նավագախմբերի կատարմամբ: Կայանալիք համերգում ներկայացվող երաժշտական գործերը մանսուրյանական ժառանգության շատ փոքր հատվածն են: «Մանսուրյանին առավել շատ ճանաչում են որպես կինոýիլմերի երաժշտության հեղինակի, մինչդեռ նրա արժեքավոր գործերը գրված են նվագախմբի տարբեր գործիքների, երգչախմբերի համերգային կատարումների համար: Մանսուրյանական երաժշտությունը մաքուր է, ունի արտահայտիչ մեղեդայնություն, բարձրաճաշակ հնչերանգներե,-ասաց երաժշտագետը: Տ.Մանսուրյանը նշեց, որ չնայած առողջական խնդիրներին` շարունակում է աշխատել, ստեղծագործել, քանի որ առանց գործելու չի պատկերացնում իր կյանքը: Այժմ նոր երաժշտություն է գրում Քյոլնի ռադիոյի սիմýոնիկ նավագախմբի համար, մինչ այդ երաժշտական պատվեր էր ստացել Նյու Յորքից` գրելու «Sextetե-ը, որը, ըստ ամերիկյան նվագախմբի եւ կոմպոզիտորի պայմանավորվածության, երկու տարի միայն նրանք կկատարեն: «Ես ապրում եմ երաժշտությամբ, ստեղծագործելիս ներշնչվում եմ անցյալի երաժշտական մնայուն արժեքներից, հայկական գրից, պատմությունից ու արվեստից, հայկական ճակատագրիցե,- ասաց Տ. Մանսուրյանը: Ներկայում կոմպոզիտորն արժեքների խառնաշփոթ է նկատում. մարդիկ, ըստ նրա, չգիտեն` ինչ է դասական երաժշտությունը, չգիտեն լսել այն, չկա այդպիսի մշակույթ: «Դասական երաժշտությունը նախ արվեստագետ հասարակայնության համար է` անկախ նրանք որ ոլորտում են գործում, լինի գրող, նկարիչ թե երաժիշտ: Եթե համերգներին չկա արվեստագետի մասնակցությունը, ուրեմն ի՞նչ կարող ենք պահանջել այլ մարդկանցիցե,- ավելացրեց նա: Տիգրան Մանսուրյանը հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել եւ կատարվում են ամբողջ աշխարհում: Նա հայտնի է իբրեւ խորհրդային տարիներին ժամանակակից երաժշտության ներկայացուցիչներից մեկը եւ առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (նեոկլասիցիզմ, դոդեկաýոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողություն են գտել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում եւ շատ այլ քաղաքներում: Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահե միջազգային երաժշտական 5-րդ փառատոնն անցկացվում է ապրիլի 22-ից մայիսի 29-ը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին