Գերմանիայի Հալլե քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի, որի օծումը կկատարվի առաջիկա ամիսներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Հալլեի հայ համայնքի հոգեւոր հովիվ Մկրտիչ Այվազյանը, եկեղեցին դեռ անուն չի ստացել. անվանակոչությունը կկատարվի օծման օրը: Եկեղեցու` շուրջ 30 հազար եվրո արժեքով շենքն իր հարակից կառույցներով գնվել է տեղի հայ համայնքի եւ Գերմանիայում հայկական եկեղեցու առաջնորդարանի միջոցներով: Գնումից հետո շենքը հիմնովին վերանորոգվել է հայկական եկեղեցուն բնորոշ ոճով: Ծրագրվում է նաեւ եկեղեցու շենքն արտաքինից պատել հայկական տուýով, ինչի համար, ըստ նրա, անհրաժեշտ է աջակցություն նաեւ Հայաստանից: Մ. Այվազյանի խոսքով` Գերմանիայում այսօր գործում են շուրջ 40 հայկական միություններ, որոնցից 15-ը եկեղեցական համայնքներ են` կենտրոնացված խոշոր քաղաքներում. առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին Քյոլն քաղաքում է: Եկեղեցին գերմանական բողոքական եկեղեցու շենքում է տեղակայված եւ տեղի հայ համայնքին տրամադրված է 99 տարով: Գերմանիայում ներկայում բնակվում է 40-45 հազար հայ, որոնց գերակշռող մասը թուրքահայեր են: Հայաստանցիներ ընդհանուր թիվը 10-15 հազար է: Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860ե գիտամշակութային կազմակերպության նախագահ, Բոխում քաղաքի Ռուհր համալսարանի` Արեւելյան Եվրոպայի երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ, պատմաբան Ազատ Օրդուխանյանն «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց, որ Հալլեիում կա 40-45 հայ ընտանիք. այստեղ Գերմանիայի` հայաստանցիներից կազմված միակ համայնքն է, որն ունի նաեւ հայերենի շաբաթօրյա դպրոց եւ պարախումբ: Այս քաղաքում հայերի ճնշող մեծամասնությունը Շիրակի դաշտավայրից է: «Առհասարակ հայկական եկեղեցական համայնքները Գերմանիայում կազմված են թուրքահայերից, որոնց անդամավճարներով են հայկական եկեղեցիները գոյատեւում: Հայաստանցիները, պարսկահայերն ու լիաբանանա- սիրիահայերն ավելի շատ ընդգրկված են քաղաքական, գիտամշակութային ու բարեգործական կազմակերպություններում: Ուստի, այս առումով Հալլեի եկեղեցական միության դեպքը եզակի է: Գերմանիայում Հայաստանի դեսպանատան շենքից հետո այս շենքը երկրորդ լուրջ հայկական սեփականությունն է երկրումե,-նշեց Ա. Օրդուխանյանը: Նրա տեղեկացմամբ` Հալլեում է գործում նաեւ հայկական «Մեսրոպե գիտահետազոտական կենտրոնը, որտեղ լուրջ գիտական աշխատանքներ է տանում գիտնական Արմենուհի Դրոստ-Աբգարյանը:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը