ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): «Եվրատեսիլ 2009ե
երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար հայտ են
ներկայացրել 21 երգիչ-երգչուհիներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Հանրային
հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պատասխանատու Նարեկ Ադոնցը, նրանք
իրենց երգով հանդս կգան փետրվարի 14-ին կայանալիք համերգին, որի ժամանակ էլ
sms-ների եւ հեռախոսազանգերի միջոցով հեռուստադիտողների, ինչպես նաեւ ժյուրիի
քվեարկությամբ կընտրվի «Եվրատեսիլ 2009ե մրցույթին Հայաստանը ներկայացնող
մասնակիցը: Հայտ են ներկայացրել Արամեն, Մհերը, Ինգա եւ Անուշ Արշակյանները,
Տիգրան Պետրոսյանը, «Բամբիռե ռոք խումբը, Շպռոտը, Սերգեյ Գրիգորյանը, Դավիթ
Մինասյանը, Լիլուն, Հայկ Կասպարովը, Իռենը եւ ուրիշներ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2009ե երգի միջազգային մրցույթը կայանալու է
Մոսկվայում: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին, երբ ելույթ
կունենա Հայաստանի ներկայացուցիչը եւ 14-ին, իսկ եզրափակիչ փուլը կայանալու է
մայիսի 16-ին: