«Բազեե համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա Ջերմուկում` հուլիսի 11-18-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան):«Բազեե համահայկական երիտասարադական հավաքն այս տարի տեղի կունենա Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղքաում` հուլիսի 11-18-ը, որին կմասնակցեն 18- 30 տարեկան շուրջ 650 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից: Այս տարվա հավաքին չեն կարող մասնակցել նախորդ հավաքների եւ փառատոների մասնակիցները: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Բազե- 2008ե համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, հավաքի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին հավաքել մեկ հարկի տակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ եւ շփվել միմյանց հետ, մասնակցել մշակութային, ինտելեկտուալ եւ մարզական մրցույթներին: «Հաշվի առնելով, որ բոլոր վայրերից հավաքված երիտասարդներն ընտրվելու են իրենց ընդունակությունների եւ հասարակական ակտիվության սկզբունքով, կարելի է համոզված լինել, որ հավաքից ստացած տպավորությունները, գիտելիքները, գաղափարները կկիսեն իրենց բնակավայրերի ընկերների հետ, դրանով սերմանելով երիտասարդության շրջանում հայրենիքի նկատմամբ սեր ու ազգային գաղափարներ, ինչպես նաեւ` հետագայում համագործակցության եզրեր կուրվագծվենե,- նշեց նա: Հավաքի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Եղիազարյանը տեղեկացրեց, որ մասնակիցներն, ինչպես միշտ, բաժանվելու են երեք ճակատի` կարմիր, կապույտ, նարնջագույն, որոնք խորհրդանշում են Հայաստանի պետական դրոշի գույները: «Հավաքին մասնակցող ջոկատներն այս տարի բաղկացած են լինելու ոչ թե 12, այլ 9 հոգուց, ավելացել է ջոկատների քանակըե,- ընդգծեց նա` ավելացնելով, որ բացի մարզերի, բուհերի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի ջոկատներից` ձեւավորվելու են նաեւ հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, լրագրողների, ոչ պետական բուհերի ուսանողների, հոգեւոր դպրանոցի սաների եւ աստղային ջոկատներ: Խրախուսվում է մեկ երիտասարդի կողմից մի քանի մրցույթների մասնակցությունը` լինի դա մշակութային, ինտելեկտուալ, թե մարզական: «Նախկինում կազմակերպվող բանավիճային քննարկումներն այս անգամ մրցութային բնույթ են կրելու` կարեւորվում է երիտասարդների բանավիճելու հմտությունը, հռետորական խոսքը, տեղեկատվությանը տիրապետելու ձգտումըե,- նշեց հավաքի փոխտնօրեն Հայկ Բալայանը: Ըստ Ա. Սողոմոնյանի, «Բազե-2008ե երիտասարդական հավաքի կարեւոր շեշտադրումներից մեկը քրիստոնեկան հավատքի քարոզն է: «Նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքին իր օրհնությունը կբերի Վեհափառ Հայրապետը, կազմակերպվելու է ուխտագնացություն «Սուրբ Գայանեե եկեղեցի, որտեղ եւ կմկրտվեն հավաքի մասնակից այն երիտասարդները, ովքեր ցանկություն կհայտնենե,- ավելացրեց հավաքի տնօրենը: Վերջինիս խոսքերով, նախատեսվում է, որ հավաքին իրենց մասնակցությունը կցուցաբերեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ հավաքի ընթացքում ջոկատները հանդես կգան մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներում: Կկազմակերպվեն նաեւ ոչ ստուգարքային եւ ժամանցային միջոցառումներ` «ՈՒՀԱ ամառային գավաթե փառատոն, ամենօրյա համերգներ եւ այլն:

Հայերեն