Սերգեյ Լավրովը կոչ է արել Իրանի վրա ներգործել՝ ելակետ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գնահատումները
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Իրանի վրա ներգործել՝ ելակետ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գնահատումները: «Իրանի վրա պետք է ներգործել, բայց պետք է ներգործել համապատասխան այն բանի, ինչ այնտեղ իրապես տեղի է ունենումե,- Մոսկվայում լրագրողներին ասել է Լավրովը: «Իսկ իրապես տեղի է ունենում այն, ինչ ՄԱԳԱՏԷ-ն է մեզ զեկուցում: Իսկ ՄԱԳԱՏԷ-ն մեզ չի զեկուցում այնտեղ աշխարհին ու անվտանգությանը սպառնալիքների առկայության մասին, եւ ՄԱԳԱՏԷ-ն անհրաժեշտ է համարում հասնել բանակցային լուծմանե,- նշել է նախարարը: