Կոլխիցին պարունակող դեղամիջոցները տրվում են անվճար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Այս տարի Հայաստան է ներմուծվել 8 հազար 636 տուփ կոլխիցին պարունակող դեղ` Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից եւ Ռումինիայից: Եւս 760 տուփ ներմուծվել է ԱՄՆ-ից` մարդասիրական օգնության կարգով: Այս տարի ընդլայնվել է ներկրման աշխարհագրությունը. Ռումինիայից այս դեղերը ներկրվում են առաջին անգամ: Դրանք շարունակում են առավել մեծ քանակով ներմուծվել Միացյալ Թագավորությունից: ՀՀ առողջապահության նախարարության դեղերի եւ բուժտեխնիկայի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանն «Արմենպրեսե-ին տեղեկացրեց, որ 2002թ.-ի համեմատ` այս տարի ներմուծման ծավալներն աճել են գրեթե 3 անգամ. 2002-ին ներմուծվել է ընդամենը 3 հազար տուփ, 2006-ին` 6 հազար 604 տուփ: Կոլխիցին պարունակող առաջին դեղը ՀՀ-ում գրանցվել է 2001թ.: Մինչ այդ` դեղը ներկրվել է միայն մարդասիրական օգնության ճանապարհով: Ներկայումս կոլխիցին 1մգ դեղահատեր արտադրվում է նաեւ ՀՀ-ում: Հիշեցնենք, որ կոլխիցին պարունակող դեղամիջոցները շարունակում են մնալ պարբերական հիվանդության (երեւանյան հիվանդություն) դեմ միակ միջոցը, քանի որ այս հիվանդությունը դեռեւս մինչեւ վերջ բացահայտված չէ, չնայած հիվանդության պատճառները եւ բուն էությունը պարզելուն ուղղված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում: «Կոլխիցինե-ը պետության կողմից տրվում է անվճար: Եթե պարբերական հիվանդությունը ժամանակին ախտորոշվի եւ հիվանդին նշանակվի կոլխիցին պարունակող դեղեր, ապա կարելի է խուսափել հետագա բարդություններից` տարբեր օրգանների ախտահարումներից, որոնք օրգանիզմում անվերադարձ փոփոխությունների կարող են հանգեցնել: Այս դեղամիջոցն ամբողջությամբ չի բուժում հիվանդությունը: Այն պարզապես թեթեւացնում է հիվանդի վիճակը, ինչ-որ չափով փոքրացնում հիվանդության նոպաների պարբերականությունը եւ թույլ տալիս խուսափել հետագա տարբեր բարդություններից: Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում պարբերական հիվանդությունն ի հայտ է գալիս բավականին մեծ թվերով. միջին հաճախականությունը կազմում է 0,54-0,61 տոկոս, իսկ հանրապետության որոշ շրջաններում կարող է առավել արտահայտված լինել: Պարբերական հիվանդությունը բնորոշ է հին ազգերին: Ներկայումս աշխարհում պարբերական հիվանդությամբ տառապողների 94 տոկոսը կազմում են հայերը, հրեաները, արաբները: Արական սեռի հիվանդների քանակն ավելի մեծ է` մոտավորապես 8/1 հարաբերությամբ: Հիվանդությունն արտահայտվում է սուր ցավերով մարմնի կոնկրետ կամ բոլոր մասերում: Նոպաները կարող են ի հայտ գալ տարբեր պարբերականությամբ` մի քանի ամիսը մեկ անգամից մինչեւ շաբաթը մեկ անգամ, ինչի համար էլ հիվանդությունը կոչվում է պարբերական: Որքան մարդու օրգանիզմում ախտահարումն ավելի խորն է լինում, այնքան հիվանդության նոպաների պարբերականությունը մեծանում է: Հիվանդության առաջին դրսեւորումները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, բայց այն ամբողջովին ի հայտ է գալիս մինչեւ 20 տարեկան հասակը` հիմնականում հասունացման շրջանում: Պարբերական հիվանդությունը կրում է ժառանգական բնույթ, սակայն երբեմն արտահայտվում է նույնիսկ մի քանի սերունդ անց: Հիվանդության նկատմամբ նախատրամադրվածությունն առավելապես պայմանավորված է գենետիկական նախատրամադրվածությամբ:

Հայերեն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը