Հասարակական

Վ. Հովհաննիսյան. «Եթե աշխարհում ինչ-որ նախադեպ է առաջանում` ցանկանան, թե ոչ, այն որոշ չափով նախադեպ է դառնումե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅ դաշնակցությունը շատ բարձ է գնահատում ԼՂ բանակցային գործընթացում ՀՀ նախագահի եւ հայ դիվանագետների ջանքերը: Ինչպես այսօր լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այդ հարցում նրանք արժանապատիվ եւ ամուր կեցվածք են դրսեւորվել: Այնուհանդերձ, փոխխոսնակը կարծում է, որ այսօր բանակցային ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել, քանի որ «անկախ մեր կամքից այդ գործընթացում Արցախի բացակայությունը թուլացնում է այդ դիրքերըե: «Պետք է սկսենք մտածել ուղիների մասին, որ Արցախը բանակցային պրոցես վերադարձնենք: Պետք է մտածել ձեւաչափի մեջ փոփոխություններ անելու մասին, հատկապես, որ Ադրբեջանի կողմից առանձնապես զիջողական տրամադրություններ չենք տեսնում: Փաստորեն, առաջացել է մի բանաձեւ, համաձայն որի` Ադրբեջանի զիջումը խաղաղությունն է, սակայն սա մենք չենք կարող դիտել որպես փոխզիջման իրենց մասը, որովհետեւ դրա դիմաց մենք էլ ենք խաղաղություն տալիսե,-նկատեց նա: Եթե Բաքուն հրաժարվում է խոսել Ստեփանակերտի հետ, ապա Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ այդ դեպքում Երեւանն էլ Բաքվի հետ խոսելիք չունի: «Ուրեմն կխոսենք Անկարայի հետ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հրահրված է Անկարայի կողմիցե,-ասաց նա: Բյուրոյի անդամը հակասական է համարում նաեւ այն, որ ԼՂ հիմնախնդրի հիմնական կարգավորիչ մարմնում` ԵԱՀԿ Մինսկի խմբում է նաեւ Թուրքիան: Այսինքն` ակնհայտ հակահայ դիրքորոշմամբ պետությունը` որպես կարեւոր դերակատար, հայտնվել է բանակցողների, զիջման եզրեր փնտրողների, միջնորդների, խաղաղությունն ապահովողների խմբի մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները գործադիր պրոցեսն են տանում, սակայն կա Մինսկի խումբ, որին անդամակցում է Թուքիան, որը բացահայտ պրոադրբեջանական եւ հակահայկական դիրք ունի: Ավելին, ի վերջո, այն պատերազմ է վարում Հայաստանի դեմ, որովհետեւ շրջափակումը պատերազմ վարելու ձեւերից էե,-ընդգծեց նա: Դաշնակցական գործիչը համոզված է, որ հենց Թուրքիայի ներկայությունն է պատճառը, որ մինչ օրս ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում չի ստացել: Եվ որպես այս խնդրի միակ լուծում Վ. Հովհաննիսյանը տեսնում է Թուրքիային այդ խմբից դուրս մղելու մեջ: Դաշնակացական գործիչը սա հնարավոր է համարում մեր դիվանագիտական ջանքների, ինչպես նաեւ Սփյուռքի հնարավորությունների համադրման ճանապարհով: «Այսինքն` փորձենք այս հակամարտության մեջ նոր հաջողության հասնելե,-նշեց նա: Իսկ ինչ վերաբերում է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի` Կոսովոյի նախադեպին առնչվող երեկվա հայտարարությանը, ապա ԱԺ փոխնախագահը հիշեցնելով, որ Եվրոպան Կոսովոյի կարգավորումը նախադեպ դարձնելու ցանկություն չունի` միաժամանակ ավելացրեց, որ «մենք էլ երբեք չենք ասել, որ Կոսովոն մեզ համար իդեալական տարբերակ էե: «Իհարկե, ցանկացած հակամարտություն ունի իր ուրույն պատմությունը, զարգացման փուլերը, եւ պարտադիր չէ, որ կարգավորումը ստանդարտ լինի: Այնուամենայնիվ, եթե ինչ-որ նախադեպ առաջանում է` ցանկանան, թե ոչ, ապա այս կամ այն չափով այն նախադեպ է դառնում: Ոչ անպայման ամբողջությամբ, սակայն դրա բազմաթիվ տարրեր, այնուամենայնիվ, օգտագործվելու ենե,-հավատացած է բյուրոյի անդամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում